Պոեմների վերլուծություն

Լոռեցի Սաքո

Ամենասկզբում Թումանյանը ներկայացնում է բնությունը իր ծննդավայրում։ Բայց նրա նկարագրությունը սովորական չէ։ Թումանյանը կենդանացրեց բնության յուրաքանչյուր մասնիկը։ Դեբեդ գետին նա տվել էր «Դև Բեդ» անվանումը, իսկ լեռները՝ որպես հպարտ քաջեր։

Ըստ նրա պատմության՝ լոռեցի Սաքոն, ով ապրում էր այդ լեռների մեջ, պետք է այդ գիշեր միայնակ մնար փարախում։ Առաջ նա երբեք միայնակ չէր գիշերել։ Բայց այս գիշեր նրա ընկերը որոշել էր այցելել իր նշանածին։ Սաքոն, մի անկյունում նստած, հիշում էր իր տատի զրույցները թե չարքերը թուրք կանանց տեսքով գալիս են միայնակ մարդկանց տուն, հրավիրում հարսանիքի։ Նրանք երգում են, պարում ու գայթակղում միայնակ մարդկանց։

Այդ ժամանակ Սաքոն բարձր, սարսափելի ձայներ լսեց սարերից, վախեցավ, մտածեց հիմա նրան էլ կտանեն։ Չնայած հսկա չափսերին՝ Սաքոն վախենում տատի զրույցներից։ Իր պատկերացումների պատճառով, ասում են Սաքոն գժվեց, ու կորավ Լոռվա ձորերում։

Իմ կարծիքով Թումանյանը այս պոեմով ուզում էր ներկայացնել գյուղերում տիրող հետամնացությունը ու սնահավատությունը։

Մարոն

Մարոն փոքրիկ 9 տարեկան աղջիկ էր, Թումանյանի մոտ ընկերը։ Դեռ պոեմի սկզբից նա նկարագրում թր իրենց մտերիմ ընկերությունը, ինչպես էին նրանք գետում լողում։

Մի օր, Մարոենց տուն եկավ Չոբան Կարոն, որոշեց որ պետք է տանի Մարոյին իրենց տուն հարս։ Մարոն դեմ չէր, ասում էր «Կարոն լավն է, ինձ համար կոնֆետներ է բերում»։

Սակայն շուտով, Կարոն եկավ զուռնով-թըմբուկով ու տարավ Մարոյին հարս, սակայն Մարոն էլ առաջվա պես երջանիկ չէր։ Վախենում էր Կարոյից և իր սկեսուրից։ Փախավ իր ծնողների մոտ, նրանցից օգնություն խնդրեց, ասաց որ էլ չի ուզում գնա Կարոյի մոտ։ Բայց հայրը նրան ծեծեց, «Բա ի՞նչ կմտածեն հարևանները»։ Այդ ժամանակ, Մարոն հիասթափված փախավ գյուղից։

Ամիսներ շարունակյ նա տանջվում էր սարերը ընկած։ Բայց մի օր, հովիվներից մեկը սարսափահար մտավ գյուղ, հայտնեց թե՜ «Մի խիզախ աղջիկ ինքնասպան է եղել, նետվելով սարերից»։ Ծնողների լացում էին Մարոյի նուրբ մարմնի մոտ, սակայն նրա անշունչ մարմինը, այդպես էլ չթաղեցին պապի կողքին, թաղեցին գետի կողքին, մի ուռենում տակ։

1 Comments

Оставьте комментарий