Հանդիպման ամփոփում

Մայիսի 19-ին ունեցանք հանդիպում «Գրողի տարած մոտիվացիա» գրքի հեղինակի՝ Դավիթ Մեջլումյանի հետ։ Ունեցանք հետաքրքիր քննարկում, բայց ոչ(Կոպիտ ասած) առողջ կերպով թեմայի ներկայացում։ Եվս մեկ անգամ հոմուզվեցի, որ յուրաքանչյուր դերասան, ունի իր հանդիսատեսը (У каждого актера, свой зритель): Ցավոք սրտի ես Դավիթ Մեջլումյանի հանդիսատեսի ցանկի մեջ չմտա, քանի որ ունեինք շատ տարբեր աշխարհայացքներ։

Խոսեցինք AI-ի մասին, ինձ համար շատ հետաքրքիր թեմա էր։ Հենց այս դասընթացի ժամանակ ծանոթացա շատ այլ AI-ի ծրագրերի, և տեսակների հետ, դրա ազդեցության մասին ապագայում, և ինչու ոչ նաև ներկայումս։ Սակայն ես ուրախ կլինեի եթե քննարկվեին ոչ միայն արհեսատկան բանականության բացասական, այլ նաև դրա դրական կողմերը։

Հետո անցանք սերունդների տարբերության վերաբերյալ քննարկմանը։ Արդյոք լա՞վն էր թեման։ Միանշանակ այո։ Ի՞սկ տվյալ թեմայի ներկայացումը։ Ոչ ինձ համար։ Շատերը համաձայնվեցին Դավիթ Մեջլումյանի սեփական կարծիքի հետ, բայց ես նորից նրանց ցուցակում չէի։ Մեզ ներկայացրեցին մեր մտածելակերպի վերաբերյալ կարծրատիպային փաստեր, որոնք ի ուրախություն մեզ՝ չեն համապատասխանում իրականությանը։

Տվյալ մեկօրյա սեմինարից վերցրեցի ողջ ինձ պետք ինֆորմացիան, որը ի դեպ բավականին շատ էր։ Նոր ծրագրեր, նոր գրողներ, նոր ֆիլմեր, ու ինչու ոչ նոր հնարավորություններ։ Կարծում եմ տվյալ հադնիպումը իրոք պետք էր ինձ, որպեսզի ավելի լավ հասկանամ իմ իսկ աշխարահայացքը, և ուրիշներին՝ ինչ որ կարևոր ինֆորմացիյա քաղելու համար։

Оставьте комментарий